Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել
12:34 - 11 դեկտեմբերի, 2020

Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել

Երևան-Գորիս ճանապարհին դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում  տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Վրեժ Համլետի Մարտիրոսյանը: Այս մասին հայտնեցին Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: 

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել