Կարմիր խաչը նախատեսում է ընդլայնել իր ներկայությունը Լեռնային Ղարաբաղում |tert.am|
12:23 - 11 դեկտեմբերի, 2020

Կարմիր խաչը նախատեսում է ընդլայնել իր ներկայությունը Լեռնային Ղարաբաղում |tert.am|

tert.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) նախատեսում է ընդլայնել իր կոնտինգենտը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության մամուլի քարտուղար Էթերի Մուսաելյանը:

«Մենք գնահատում ենք տարածաշրջանի կարիքները, ինչը կարող է պահանջել ԿԽՄԿ-ից երկարաժամկետ միջամտություն: Մենք նախատեսում ենք ավելացնել մեր աշխատակազմը, որպեսզի կարողանանք ժամանակին և պատշաճ կերպով արձագանքել մարդասիրական կարիքներին, ինչպես նաև սկսել նոր գործողություններ` հիմնվելով կարիքների վերաբերյալ մեր եզրակացությունների վրա»,-ասել է Մուսաելյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել