Նման գործընթաց սկսել ենք, շուրջ մեկ ամիս՝ զբաղվել դրանով. Մարուքյանը՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասին |armtimes.com|
12:20 - 11 դեկտեմբերի, 2020

Նման գործընթաց սկսել ենք, շուրջ մեկ ամիս՝ զբաղվել դրանով. Մարուքյանը՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասին |armtimes.com|

armtimes.com: Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկն այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է՝ Արցախի անկախության ճանաչման բանաձեւ բերեն խորհրդարան, ինչ սահմաններով պետք է ճանաչվի Արցախը:

Մարուքյանը հայտարարեց, որ իրենք նման գործընթաց սկսել են եւ շուրջ մեկ ամիս աշխատել դրա վրա:

«էստեղ որոշակի պետական գաղտնիք պարունակող հանգամանքներ կան, եւ դրա հետ կապված՝ ես չեմ կարող հարցին պատասխանել: Այսինքն՝ մենք նման գործընթաց կարող եմ ասել՝ սկսել ենք, բայց էդ գործընթացը էս պահին նպատակահարմար չի իրականացնել. էս ձեւով ձեւակերպեմ: 

Բնականաբար, դրա մեջ կա նաեւ այդ հարցը, որ անընդհատ ասվում է՝ Արցախը ինչու չեք ճանաչում, ինչ սահմաններով, ինչ ձեւով: Եթե քաղաքական միավորը պատասխանատու միավոր է, պատասխանատվություն է կրում երկրի ճակատագրի, էս պահին եղած իրավիճակի համար, մենք չենք կարող քայլեր անել, որը կվտանգի մեկի կյանքը կամ որեւէ պրոցես: Բայց իմացեք, որ մենք շուրջ մեկ ամիս զբաղվել ենք դրանով, որը գաղտնի գործընթաց է եղել»,- ասաց Մարուքյանը:

Հարցին, թե այդ ընթացքում կոնսուլտացիաներ ունեցե՞լ են իշխող ուժի հետ, պատգամավորը պատասխանեց, որ ոչ թե կոնսուլտացիաներ, այլ պրոցեսներ են եղել համապատասխան մարմինների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել