Դեկտեմբերի 16-18-ը Բրյուսել կգործուղվի կառավարական պատվիրակություն
11:04 - 11 դեկտեմբերի, 2020

Դեկտեմբերի 16-18-ը Բրյուսել կգործուղվի կառավարական պատվիրակություն

ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստին մասնակցելու նպատակով 2020 թվականի դեկտեմբերի 16-18-ը Բրյուսել կգործուղվի կառավարական պատվիրակություն:

Պատվիրակության կազմում են՝ ԱԳ նախարար Արա Այվազյանը, արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, ՇՄ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել