Թուրքիայի հետ հարաբերություններում Ֆրանսիան հավատարիմ է հստակ դիրքորոշմանը. Մակրոն |1lurer.am|
20:06 - 10 դեկտեմբերի, 2020

Թուրքիայի հետ հարաբերություններում Ֆրանսիան հավատարիմ է հստակ դիրքորոշմանը. Մակրոն |1lurer.am|

1lurer.am: Այսօր Բրյուսելում մեկնարկել է Եվրախորհրդի երկօրյա գագաթնաժողովը: Եվրամիության ղեկավարների հանդիպման օրակարգը բավականին հագեցած է, որի շրջանակում քննարկվելու է հարցերի լայն շրջանակ: Թեմաներն առնչվում են Քովիդ-19 համավարակին, կլիմայական փոփոխություններին, հակաահաբեկչական պայքարին, ԱՄՆ-ի, Եվրամիության հարավային հարևան երկրների և Թուրքիայի հետ հարաբերություններին: Բրյուսելյան գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մասնավորապես, անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին:

 

«Ինչ վերաբերում է մեր հարևանությանը, մասնավորապես՝ Թուրքիայի հետ հարաբերություններին.  Ֆրանսիան շարունակելու է հավատարիմ մնալ հստակ դիրքորոշմանը: Մենք պետք է հետևողական լինենք հոկտեմբերին ընդունված որոշումներին, Թուրքիային ուղղված պահանջներին ու դրանից բխող բոլոր հետևանքներին: Մենք պետք է պաշտպանենք Եվրամիության երկրների ինքնիշխանությունն ու կայունությունը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել