Խոշորացույցի տակ պահել պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները. Կոտայքի մարզպետը խորհրդի նիստ է անցկացրել
17:24 - 10 դեկտեմբերի, 2020

Խոշորացույցի տակ պահել պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները. Կոտայքի մարզպետը խորհրդի նիստ է անցկացրել

Այս պահի հրամայականն է՝ խոշորացույցի տակ պահել պատերազմի հետևանքով առաջացած բոլոր խնդիրները՝ պետության և բանակի համար դրանք դիտարկելով որպես առաջնահերթություն: Այս մասին նշել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ Կոտայքի մարզի խորհրդի՝ 2020 թվականի տարեվերջյան նիստին:

 Ընդլայնված կազմով նիստին ներկա էին մարզի համայնքների, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Օրակարգի առաջին կետով Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Ա.Բաղրամյանը զեկուցել է պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչին առնչվող հարցերի մասին:  Ա.Բաղրամյանը համայնքների ղեկավարների ուշադրությունն է հրավիրել առաջիկայում նախատեսվող զորահավաքային զորակոչի և այդ ուղղությամբ համայնքների կողմից համապատասխան կցագրումների կազմակերպմանը:

Համայնքների կողմից զորահավաքային զորակոչի զորակոչվող քաղաքացիներին կցագրելու և այս գործընթացում խնդիրները բացառելու նպատակով Մեսրոպ Մեսրոպյանն ընդգծել է համապատասխան չափորոշիչների  ու մեխանիզմների հստակ կիրառման անհրաժեշտության մասին: «Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ սա մեր երկրի պետական սահմանները պահելու և ամրացնելու պետական միջոցառում է՝ խիստ անհրաժեշտությամբ հիմնավորված և պետք է անել առավելագույնը այդ միջոցառումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար»,- նշել է Մեսրոպ Մեսրոպյանը: Մարզպետը նշել է նաև, որ այս պահի հրամայականն է՝ խոշորացույցի տակ պահել պատերազմի հետևանքով առաջացած բոլոր խնդիրները՝ պետության և բանակի համար դրանք դիտարկելով որպես առաջնահերթություն:

 Մարզի խորհրդի նիստի օրակարգով նախատեսված երկրորդ կետի մասին զեկույցով հանդես է եկել Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը: Նա նշել է, որ այս տարի Կոտայքի մարզից ՏԿԵՆ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ռեկորդային թվով՝ 104 հայտեր են հաստատվել: Դրանց գրեթե կեսը՝ 51 ծրագիր, արդեն ավարտվել է, 37-ն ընթացքի մեջ է. մեր հանրապետությունում հայտարարված արտակարգ և ռազմական դրություններով պայմանավորված՝ որոշ ծրագրեր կտեղափոխվեն հաջորդ տարի:

 Մեսրոպ Մեսրոպյանը շեշտել է, որ մեկնարկած և մեկնարկելիք շինաշխատանքներում մարզային իշխանությունների դիրքորոշումը հստակ է՝ որակ և աշխատանքների ավարտ սահմանված ժամկետներում:

 Նիստի օրակարգի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրմանը, ինչպես նաև ոռոգման ջրի մատակարարմանը և վարձավճարների գանձմանն առնչվող հարցերին:

 Նշված ոլորտներում ևս առկա են խնդիրներ, որոնք ըստ զեկուցողների, պայմանավորված են համավարակի և պատերազմական իրավիճակի հետևանքով տնտեսական ակտիվության նվազմամբ:

 Մարզպետը նշել է, որ մեր բնակիչների հետ պետք է իրականացնել անհատական, բացատրական աշխատանքներ՝ մինչև տարեվերջ ցուցանիշները բարելավելու նպատակով:

 Նիստի ավարտին Մ Մեսրոպյանն անդրադարձել է տեղահանված և ժամանակավորապես մեր մարզում բնակություն հաստատած արցախցիների խնդիրներին՝ համայնքների ղեկավարներին հորդորելով մարզպետարանի հետ համագործակցությամբ է՛լ ավելի բարձր արդյունավետությամբ շարունակել արցախցիների օժանդակությանն ուղղված ծրագրերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել