ՄԻԵԴ-ի՝ «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՀՀ կառավարությունը 5000 եվրո կվճարի |24news.am|
15:55 - 10 դեկտեմբերի, 2020

ՄԻԵԴ-ի՝ «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՀՀ կառավարությունը 5000 եվրո կվճարի |24news.am|

24news.am: ՀՀ կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2020 թվականի հոկտեմբերի  8-ի վճռի համաձայն՝ դիմումատուին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում կվճարի 5 հազար եվրոյին համարժեք դրամ սահմանված արդարացի հատուցման համար: Այս մասին որոշումն այսօր հրապարակվեց կառավարության նիստի ժամանակ:

ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020-ի հոկտեմբերի 8-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2021 թվականի հունվարի 8-ն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել