Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա. Նիկոլ Փաշինյան |tert.am|
13:09 - 10 դեկտեմբերի, 2020

Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Այսօր կառավարության հերթական նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ փոփոխություններ են մտցնում բյուջետային ծրագրերից մեկի ֆինանսավորման մեջ։

«Մենք տարվա սկզբում արդեն նման մի բան արել էինք, զինծառայողների, ինչպես նաև փրկարար ծառայողների ու նրանց ընտանիքի անդամներին բժշկական ծառայության տրամադրման ֆինանսավորման մեխանիզմը փոխել էինք՝ դարձնելով բաց պայմանագրեր, որ բժշկական հաստատությունների տարեկան բյուջեները սահմանափակված չէին։ Իհարկե, այդ ամեն ինչն արվել էր հաշվարկների հիման վրա, որպեսզի տարվա վերջում դեֆիցիտ չառաջանա»,-ասաց նա և նշեց, որ այս ծրագրի մեջ, սակայն, բացակայում էր զինծառայողների՝ մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումների անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը։

«Հիմա այս փոփոխությամբ առաջարկում ենք տեղափոխել այս ծառայությունները բաց պայմանագրերի դաշտ, որպեսզի մերժումների և սահմանափակումների հարց չունենանք։ Այսինքն՝ ցանկացած բժշկական հաստատություն, որն ունի նման ծառայություններ մատուցելու կարողություններ՝ հաստատված համապատասխան լիցենզիայով, կարողանա այդ ծառայությունները մատուցել և հերթագրման ու մերժումների խնդիր չառաջանա»,-նշեց նախարարը:

Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ, այդպիսով` հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել