Կառավարությունն աջակցություն կտրամադրի պատերազմի հետևանքով տները կորցրած արցախցիներին |1lurer.am|
12:01 - 10 դեկտեմբերի, 2020

Կառավարությունն աջակցություն կտրամադրի պատերազմի հետևանքով տները կորցրած արցախցիներին |1lurer.am|

1lurer.am: Կառավարության այսօրվա նիստին քննարկվեց և ընդունվեց Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրեց, որ միջոցառումը վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի շարքից է և վերաբերում է այն քաղաքացիներին, որոնց բնակելի տները ավերվել են պատերազմի հետևանքով:

«Մենք ունենք գործող միջոցառում, որը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, իսկ այս միջոցառման շահառու են հանդիսանալու այն քաղաքացիները, ովքեր պատերազմի հետևանքով տեղի ունեցած ավերածությունների հետևանքով կորցրել են իրենց տները: Բացի ավերածությունների հետևանքով իրենց տները կորցրած քաղաքացիներից, կա մի փոքր հատված, ովքեր այս պահին ուղղակի տեղահանված են որոշ գյուղերից, այդ քաղաքացիները նույնպես շահառու են հանդիսանալու: Այսինքն՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք այս պահին չունեն բնակության վայր Արցախում, հանդիսանալու են գործող միջոցառման կամ այս միջոցառման շահառու»,- նշեց Առաքելյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց՝ 250 հազար դրամ աջակցություն կտրվի ընտանիքի յուրաքանչյուր անդամի, այդ թվում՝ անչափահասներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել