tert.am: Այսօր կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը չներկայացրեց, որ միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին։

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական օգնության ձևով՝ սույն միջոցառման 1–ին կետում նշված յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամսական 300 000 դրամի չափով՝ 6 ամսվա համար: Ամենամսյա դրամական օգնության տրամադրումն իրականացվում է Հիմնադրամի միջոցով:

Այսպիսով՝ հիմնադրամին կտրամադրվի այս միջոցառման համար 500 միլիոն դրամ:

Փաշինյանը պարզաբանեց, որ օրենսդրության համաձայն՝ անհետ կորած զինծառայողները համարվում են հիմնադրամի շահառու, բայց երկար ընթացակարգեր են նախատեսված, որ այդ կարգավիճակը զինվորները ստանան:

Ավելին՝ tert.am-ում