Սենատը Թրամփի կողմից վետոյի սպառնալիքից հետո հավանություն է տվել ԱՄԷ-ին 23 մլրդ դոլար արժողությամբ զենքի զանգվածային վաճառքին |tert.am|
10:56 - 10 դեկտեմբերի, 2020

Սենատը Թրամփի կողմից վետոյի սպառնալիքից հետո հավանություն է տվել ԱՄԷ-ին 23 մլրդ դոլար արժողությամբ զենքի զանգվածային վաճառքին |tert.am|

tert.am: ԱՄՆ Սենատը չի հաստատել Արաբական Միացյալ Էմիրություններին 23 միլիարդ դոլարի առաջադեմ կործանիչների և անօդաչու սարքերի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից համաձայնեցված վաճառքը ձախողելու փորձը, հայտնում է Al Jazeera կայքը:

Նախագահ Թրամփը պաշտոնապես սպառնացել էր վետո կիրառել Սենատի՝ զենքի վաճառքի արգելափակման փորձերի նկատմամբ: Զենքի վաճառքը կարգավորվում է ԱՄԷ-ի հետ կնքված «Աբրահամի համաձայնագրերով»:

Վաճառքի կողմնակիցները ԱՄԷ-ն համարում են ԱՄՆ-ի կարևոր գործընկերը Մերձավոր Արևելքում, իսկ վաճառքը սահմանափակելու ցանկությունը բացատրվում է՝ ԱՄԷ-ի՝ Եմենի պատերազմին մասնակցությամբ: Այս պատերազմը ՄԱկ-ը բնութագրել է, որպես աշխարհի ամենավատ հումանիտար աղետներից մեկը:

Նոյեմբերի 10-ին Թրամփը հայտնել է Կոնգրեսին, որ հաստատվել է ԱՄԷ-ի հետ զենքի վաճառքի պայմանագիրը: Գործարքը ներառում է F-15 առաջադեմ կործանիչներ, ավելի քան 14 000 ռումբ և զինամթերք, և ամերիկյան անօդաչուների՝ թվով երկրորդ խոշորագույն վաճառքը:

Սպիտակ տունը հայտնել է, որ այս վաճառքն ուղղակիորեն աջակցում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանն ու ազգային անվտանգությանը, քանի որ այսպիսով ԱՄԷ-ն, Իսրայելի հետ վերջերս կնքված համաձայնագրի արդյունքում, հնարավորություն է ունենում զսպել Իրանի աճող ագրեսիվ վարքը:

Զենքի վաճառքի քննադատ, սենատոր Քրիս Մերֆին ասել է, որ Թրամփի վարչակազմը փորձում է կանխել վաճառքի պայմանագրի վերանայումը Սենատի կողմից: F-35 կործանիչների և անօդաչու սարքերի վաճառքն արգելափակող օրենքի նախագիծը երկու քվեարկությամբ չի անցել:

Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը հայտնել է, որ ԱՄն-ի կողմից նման քանակությամբ զենքի վաճառքը տարածաշրջանում անկայունություն է ստեղծում՝ սկսելով սպառազինությունների նոր մրցավազք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել