Ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում են ներքին թշնամանք՝ նպատակ ունենալով ատելություն առաջացնել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ. ՄԻՊ
23:14 - 09 դեկտեմբերի, 2020

Ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում են ներքին թշնամանք՝ նպատակ ունենալով ատելություն առաջացնել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ. ՄԻՊ

Ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում  են ներքին թշնամանք` նպատակ ունենալով ատելություն առաջացնել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ: Այս մասին ասվում է ՄԻՊ տարածած հայտարարությունում:

«Քիչ առաջ ավարտեցինք հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ադրբեջանցիների ապօրինի տիրանալու ու այդ էջերը կառավարելու վերաբերյալ նոր ապացույցների հետազոտումն ու իրավական ձևակերպումները:

Այս անգամ խոսքը վերաբերում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած օբյեկտիվ բնույթի ապացույցների այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում ներքին թշնամանք՝ նպատակ ունենալով ատելություն առաջացնել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ:

Կից նյութերում առկա տեքստի տառացի մեջբերումն է. «հենց թուրքերը հարձակվում են Արցախի վրա էս ղարաբաղցիք էլ հարձակվում են Երևանի վրա»: Տեքստի մյուս մասը պարունակում է քաղաքական բովանդակություն ունեցող թշնամանք, ուստի այն չեմ հրապարակում հասկանալի պատճառներով:

Ակնհայտ է, որ հայաստանցի-արցախցի արհեստական թեմայի շահարկումը, այդ հիմքով ատելություն հրահրելը նպատակ ունի առաջացնել լարվածություն մեր հասարակությունում՝ վտանգելով մեր համերաշխությունն ու համախմբվածությունը:

Մեր ձեռք բերած ապացույցներն, իհարկե, շատ ավելին են: Այս հրապարակումով ներկայացնում եմ դրանցից միայն մի քանիսը ՝ որպես մեկ դեպքով օրինակ: Այս փուլի ապացույցները վերաբերում են պատերազմական գործողությունների ժամանակաշրջանին:

Եվս մեկ անգամ խնդրում եմ ցուցաբերել զգուշություն սոցիալական ցանցերից օգտվելիս, չներքաշվել նման «քննարկումների»՝ անկախ նրանից ով է դա անում կամ ինչ խմբերում է արվում ու ինչ տեսակի հարցեր են շահարկվում (սոցիալական, քաղաքական և այլն):

Բոլոր ապացույցները անհրաժեշտ իրավական ձևակերպումներով կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել