Մշակված են գործող զբաղվածության ծրագրերի հիման վրա հատուկ արցախահայության համար ծրագրեր․ Առաքելյան
 |armtimes.com|
21:42 - 09 դեկտեմբերի, 2020

Մշակված են գործող զբաղվածության ծրագրերի հիման վրա հատուկ արցախահայության համար ծրագրեր․ Առաքելյան |armtimes.com|

armtimes.com: Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը բարձրացրեց արցախցիների զբաղվածությանը վերաբերող հարց։ «Արցախի այն քաղաքացիները, ովքեր եկել են անօթևաններ են արդեն և ստիպված են մնալու Հայատանի Հանրապետության տարածքում, կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն աշխատելու, բայց քանի որ գրանցման խնդիր կա, քանի որ իրենք նախկինում գրանցված են եղել այն տարածքներում, որտeղ այս պահին այդ տարածքները չկան, և աշխատանքային պայմանագիր կնքելու խնդիր է առաջանում, և միևնույն ժամանակ հարկային դաշտ մտնելու խնդիր է առաջանում, գործատուները ուղղակիորեն հրաժարվում են կամ ստիպված են լինելու ուղղակի այսպես ստվերում աշխատանքի վերցնեն, իսկ քանի որ վախենում են հետագա տուգանքներից, աշխատանքի չեն վերցնում և այս մարդիկ մշտապես մնալու են զուտ կարիքի մեջ՝ ակնկալելով, որ պետությունը օգնի։ Արդյոք կա՞ որոշակի քայլեր արված այ առումով և եթե կա, ապա տեղեկացնեք, եթե չկա ի՞նչ է պլանավորվում»։

Արձագանքելով Հովսեփյանի հարցին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հիշեցրեց այն ծրագրերի մասին, որոնք իրականացվում են Կառավարության կողմից։ «Արցախի այն հայրենակիցները, ովքեր այս պահին իրենց կեցությունը անցկացնում են Հայաստանում, Կառավարությունը, ինչպես տեղյակ եք արդեն գործող մի քանի ծրագիր ունի, մասնավորապես Արցախի հաշվառում ունեցող բոլոր քաղաքացիներին տրամադրվել է 68.000 դրամական աջակցություն, այս պահի դրությամբ արդեն մոտ 45.000 քաղաքացի ստացել են այդ աջակցությունը, մոտավորապես 30.000-ի համար կա հաստատված գումարներ, որոնք առաջիկա օրերի ընթացքում կստանա, մոտավորպես 94.000 շահառուի մասին է խոսքը»։

Առաքելյանը նշեց, որ երկու ծրագիր կա Արցախի քաղաքացիների այն հատվածի  համար, որոնց բնակավայրերը այս պահին չեն գտնվում Արցախի տիրապետության մեկ։ «Մի ծրագիր արդեն գործում է 300.000-ական դրամ, և մյուս հատվածը, որը Կառավարության առաջիկա նիստում կհաստատվի, դա յուրաքանչյուր քաղաքացու մասով 250.000 դրամ կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնք բնակարանների, բնակելի տների ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով այս պահին հնարավորություն չունեն այդտեղ բնակվելու և բնակվում են Հայաստանում»։

Անդրադառնալով արցախցիների զբաղվածության թեմային՝ Առաքելյանը նշեց, որ այդ խնդիրը Կառավարության ուշադրության ներքո է։ «Այս պահին մշակված են գործող զբաղվածության ծրագրերի հիման վրա հատուկ արցախահայության համար ծրագրեր, որպեսզի նաև մեխանիզմը պարզ լինի և առաջիկայում նույնպես Կառավարությունը կունենա մի քանի ծրագրեր, որը հնարավորություն կտա կարճաժամկետ հատվածում ապահովել այդ քաղաքացիների զբաղվածության ծրագերը և բացի դրանից ոչ միայն իրենց մասով, նաև գործատուների մասով կլինեն խրախուսման համակարգեր, որպեսզի նաև գործատուները շահագրգռված լինեն այդ մարդկանց ընդունել աշխատանքի և այն շեշտադրումը, որ արեցիք կապված խնդիրների հետ, նաև պրոցեսը մաքսիմում պարզ է լինելու, ինչպես աջակցության մյուս ծրագրերի դեպքում, որպեսզի գրանցման և այլ խնդիրները խոչընդոտ չհանդիսանան աշխատելու համար»։

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել