Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցները լուրջ ազդեցություն չեն ունենա Թուրքիայի վրա |1lurer.am|
17:08 - 09 դեկտեմբերի, 2020

Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցները լուրջ ազդեցություն չեն ունենա Թուրքիայի վրա |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները լուրջ ազդեցություն չեն ունենա երկրի վրա: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ նախքան Ադրբեջան մեկնելը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիայի դեմ ԵՄ առաջարկած պատժամիջոցները լուրջ խնդիր չեն հանդիսանա մեզ համար: Արդեն երկար տարիներ ԵՄ-ն ժամանակ առ ժամանակ պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի նկատմամբ»,- շեշտել է նա:

Էրդողանը մեկնաբանել է նաև Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերություններում առկա իրավիճակը: «Զենքի ձեռքբերման հետ կապված նրանց քայլերը և հայտարարությունները մենք ճիշտ չենք համարում: Ավելին՝ ճիշտ չենք համարում նաև նրանց մոտեցումը Սիրիայի հյուսիսում և Եփրատ գետից հյուսիս-արևելք ընկած հատվածում ստեղծված իրավիճակին: Թող նախ նորընտիր նախագահ Բայդենը ստանձնի պաշտոնը, դրանից հետո միայն մենք նրա հետ կնստենք սեղանի շուրջ և որոշ հարցեր կքննարկենք»,- հավելել է Թուրքիայի ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել