Առանձին վերցված խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի ձայնի հետ. Փաշինյանն` իր հրաժարականի կոչերի մասին |armenpress.am|
16:55 - 09 դեկտեմբերի, 2020

Առանձին վերցված խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի ձայնի հետ. Փաշինյանն` իր հրաժարականի կոչերի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առանձին վերցված խմբերի ձայները չշփոթել ժողովրդի ձայնի հետ: Այս մասին Փաշինյանն ասաց դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին, թե ինչու վարչապետը հրաժարական չի ներկայացնում՝ անսալով ժողովրդի կոչերին:

«Ժողովրդի անունից խոսելու հնարավորություն պետք է ունենա ժողովուրդը, մեր մեծագույն խնդիրն է այնպես անել, որ ժողովուրդը խոսելու, արտահայտվելու հնարավորություն ունենա և մենք առանձին վերցված խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի ձայնի հետ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ իր և կառավարության մեծագույն անելիքը համարում է այնպես անելը, որ Հայաստանում ժողովրդի իշխանությունը որևէ վերնագրի ներքո վտանգի չենթարկվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել