ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակել է 2021 թվականի մարտի 23-ին
11:47 - 09 դեկտեմբերի, 2020

ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակել է 2021 թվականի մարտի 23-ին

Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակել է 2021 թվականի մարտի 23-ին։ Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի կայքէջից:

«Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով զեկուցողներ նշանակել Սահմանադրական դատարանի դատավորներ Արայիկ Թունյանին, Աշոտ Խաչատրյանին, Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին, Արթուր Վաղարշյանին: Սույն գործի դատաքննությունը նշանակել 2021 թվականի մարտի 23-ին՝ ժամը 11.00-ին»,- նշված է ՍԴ-ի աշխատակարգային որոշման մեջ:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն որոշել էր սկսել Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի՝ Սահմանադրության համապատասխան հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել