Ճանապարհների վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդը հարկումից ազատելու նախագիծն ընդունվեց |armenpress.am|
11:16 - 09 դեկտեմբերի, 2020

Ճանապարհների վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդը հարկումից ազատելու նախագիծն ընդունվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը հեղինակել են ՀՀ կառավարության ու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը:

Օրենքի նախագծով նախատեսվում է ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատել հարկումից, իսկ դատարկ վահանակների և գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը համապատասխանեցնել համայնքներում տեղադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին:

Ներկայացրած նախագիծն ընդունվեց 79 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայնով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել