Թուրքիայի և Եվրամիության խնդիրները կարող են լուծվել միայն երկխոսության և դիվանագիտության ճանապարհներով․ Չավուշօղլու |hetq.am|
22:57 - 08 դեկտեմբերի, 2020

Թուրքիայի և Եվրամիության խնդիրները կարող են լուծվել միայն երկխոսության և դիվանագիտության ճանապարհներով․ Չավուշօղլու |hetq.am|

hetq.am: Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները Եվրամիության հետ՝ կազմակերպությանը Թուրքիայի լիարժեք անդամակցության հեռանկարով։ Այդ մասին երեքշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Եվ դա ցանկանում ենք անել ամբողջական անդամակցության հեռանկարով։ Սակայն Եվրամիությունը, որպես կանոն, աջակցում է ԵՄ անդամ մյուս երկրներին»,- ընդգծել է Թուրքիայի արտաքին գերատեսչական մարմնի ղեկավարը։

Չավուշօղլուի խոսքերով՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև առկա խնդիրները կարող են լուծվել միայն երկխոսության և դիվանագիտության ճանապարհներով։ Բացի այդ, Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Աթենքը դադարեցրել է ՆԱՏՕ-ի շրջանակներում Միջերկրական ծովում առկա իրավիճակի վերաբերյալ Անկարայի հետ բանակցություններին մասնակցությունը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել