Երևանի Էստոնական փողոցում և Արզումանյան փողոցի Հալաբյան-Շինարարներ հատվածում երթևեկության փոփոխություն կլինի
20:16 - 08 դեկտեմբերի, 2020

Երևանի Էստոնական փողոցում և Արզումանյան փողոցի Հալաբյան-Շինարարներ հատվածում երթևեկության փոփոխություն կլինի

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար Երևան քաղաքի Էստոնական փողոցում և Արզումանյան փողոցի Հալաբյան-Շինարարներ հատվածում 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ճանապարհային ոստիկանության տեղեկացմամբ, փոփոխության արդյունքում կկատարվի նշված փողոցների առանցքային գծանշման տեղափոխություն և միաժամանակ՝ Հալաբյան փողոցից դեպի Շինարարների փողոց երթևեկության ուղղության աջ կողմերում կարգելվի տրանսպորտային միջոցի կանգառը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել