ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` ԱԺ խորհրդի դիմումը
20:06 - 08 դեկտեմբերի, 2020

ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` ԱԺ խորհրդի դիմումը

Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` Ազգային ժողովի խորհրդի դիմումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։ 
 
«Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում կուղարկվի կողմերին եւ կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել