Լուկաշենկոն մտադիր է բողոքարկել ՄՕԿ-ի պատժամիջոցների որոշումը |1lurer.am|
19:32 - 08 դեկտեմբերի, 2020

Լուկաշենկոն մտադիր է բողոքարկել ՄՕԿ-ի պատժամիջոցների որոշումը |1lurer.am|

1lurer.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստվում է դատարանում բողոքարկել ՄՕԿ-ի որոշումը, որի համաձայն պատժամիջոցներ է կիրառվելու հանրապետության Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարության, այդ թվում՝ այդ կառույցի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«Անհրաժեշտ է դատարան դիմել: Թող ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը պարզաբանի իմ մեղքը: Պատճառն այն է, որ ես պաշտպանում եմ իմ երկի՞րը»,- ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Լուկաշենկոն ակնարկել է, որ մտադրություն չուներ մասնակցել Օլիմպիական խաղերի միջոցառումներին, սակայն համամիտ չէ ՄՕԿ-ի արգելքի որոշման հետ:

 

Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը պատժամիջոցներ է կիրառել նաև Լուկաշենկոյի որդու նկատմամբ, քանի որ Վիկտոր Լուկաշենկոն էլ Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել