Լավրովն ու Չավուշօղլուն հերթական հեռախոսազրույցն են ունեցել՝ քննարկելով նաև Ղարաբաղի հարցը |azatutyun.am|
19:28 - 08 դեկտեմբերի, 2020

Լավրովն ու Չավուշօղլուն հերթական հեռախոսազրույցն են ունեցել՝ քննարկելով նաև Ղարաբաղի հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն այսօր հերթական հեռախոսազրույցն են ունեցել՝ քննարկելով Ղարաբաղի հարցը, Ուկրաինայի իրավիճակն ու HTB հեռուստաընկերության լրագրողների հետ Թուրքիայում տեղի ունեցած միջադեպը։

Ռուսաստանցի երկու լրագրողներ Ստամբուլի մերձակայքում նկարահանումներ են կատարել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի գործարանի մոտ։ Թուրքական կողմը պնդում է, որ նրանք հավատարմագրված չէին։ Դեկտեմբերի 3-ին բերման ենթարկված Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը անցած երկուշաբթի ազատ են արձակվել, այսօր նրանք վերադարձել են Ռուսաստան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել