Մենք Սիրիային կաջակցենք մինչև նրա վերջնական հաղթանակը. սիոնիստ շրջափակողների դեմ դիմակայությունը պետք է շարունակվի. Ռոհանի |tert.am|
17:14 - 08 դեկտեմբերի, 2020

Մենք Սիրիային կաջակցենք մինչև նրա վերջնական հաղթանակը. սիոնիստ շրջափակողների դեմ դիմակայությունը պետք է շարունակվի. Ռոհանի |tert.am|

tert.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է աջակցել Սիրիային՝ կոչ անելով գրավյալ Գոլանի բարձունքներում դիմակայել Իսրայելին, գրում է Al Arabiya-ն։

Ռոհանիի դիտողությունները հնչել են Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեքդադի հետ հանդիպման ժամանակ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիայի կառավարությանը և ժողովրդին՝  որպես մեր ռազմավարական դաշնակից, և մենք Սիրիային կաջակցենք մինչև նրա վերջնական հաղթանակը»,- ասել է նա։

Նա հայտարարել է, որ «սիոնիստշրջափակողների և ահաբեկիչների» դեմ պայքարը երկու երկրների ընդհանուր նպատակն է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել