ՄՕԿ-ը Բելառուսի ղեկավարությանը չի թույլատրի մասնակցել օլիմպիական միջոցառումերին |azatutyun.am|
16:31 - 08 դեկտեմբերի, 2020

ՄՕԿ-ը Բելառուսի ղեկավարությանը չի թույլատրի մասնակցել օլիմպիական միջոցառումերին |azatutyun.am|

azatutyun.am: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշել է օլիմպիական բոլոր միջոցառումներից հեռացնել Բելառուսի պատվիրակության ղեկավարությանը, որը գլխավորում է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ ՄՕԿ-ը միաժամանակ նշում է, որ սահմանափակումը ժամանակավոր բնույթ ունի և կարող է վերանայվել կախված իրավիճակի փոփոխությունից։ Սառեցվել է նաև ՄՕԿ-ի կողմից Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի ֆինանսավորումը։

Ավելի վաղ ՄՕԿ-ը սկսել էր հետաքննել բելառուսցի մարզիկներին քաղաքական դրդապատճառներով հետապնդելու իշխանությունների գործողությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել