Ակցիաների մասնակիցները քայլերթով գնացին Կառավարության բակ |news.am|
15:49 - 08 դեկտեմբերի, 2020

Ակցիաների մասնակիցները քայլերթով գնացին Կառավարության բակ |news.am|

news.am: Անհնազանդության ակցիաների մասնակիցները քայլերթով գնացին Կառավարության բակ։

Նշենք, որ այսօր՝ առավոտից Կառավարության շենքի դիմաց մեծ թվով ոստիկաններ կան։

Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել Երեւանում եւ մարզերում փողոցներ փակած բազմաթիվ քաղաքացիների։

Այսօր՝ ժամը 12-ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ լինելու են անհնազանդության ակցիաներ Հանրապետության ամբողջ տարածքում։

Այսօր  Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը եւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նույնպես կոչ են արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վայր դնել վարչապետի լիազորությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել