Ստամբուլի դատարանը ազատ է արձակել НТВ-ի աշխատակիցներին. նրանք արտաքսվել են Թուրքիայից |hetq.am|
15:17 - 08 դեկտեմբերի, 2020

Ստամբուլի դատարանը ազատ է արձակել НТВ-ի աշխատակիցներին. նրանք արտաքսվել են Թուրքիայից |hetq.am|

hetq.am: Դեկտեմբերի 3-ին Ստամբուլում ձերբակալված ռուսական НТВ հեռուստաընկերության աշխատակիցները քաղաքային դատարանի որոշմամբ ազատ են արձակվել։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։

Գործակալության զրուցակցի տվյալներով՝ օպերատոր Իվան Մալիշկինը և թղթակից Ալեքսեյ Պետրուշկոն առաջիկայում կարտաքսվեն Թուրքիայից։ Իր հերթին ռուսական НТВ հեռուստաընկերությունը հայտարարել է, որ դատախազը հրաժարվել է ռուս լրագրողներին մեղադրանք առաջադրելուց։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ Պետրուշկոն և Մալիշկինը գիշերային թռիչքով արդեն իսկ ժամանել են Մոսկվա։

Մալիշկինը և Պետրուշկոն ձերբակալվել էին դեկտեմբերի 3-ին՝ անօդաչու թռչող սարքավորումների արտադրությամբ զբաղվող Baykar Savunma ընկերության մոտ կատարած նկարահանումների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել