news.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով երեքշաբթի նշանակված նիստը փաստաբաններից մեկի բացակայության պատճառով հետաձգել է մինչեւ դեկտեմբերի 15-ը:

Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը չի կարողացել մասնակցել նիստին: Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց նիստը հետաձգել մինչեւ դեկտեմբերի 15-ը: