Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
12:35 - 08 դեկտեմբերի, 2020

Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանին հայտարարություն է տարածել՝ պահանջելով կառավարության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Մեծ ուշադրությամբ հետևելով հանրապետությունում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակին, տեսնելով քաղաքական իշխանության ապակառուցողական, ապազգային, հասրակության նկատմամբ վարած մանիպուլիացիոն քաղաքականությունը, պատերազմի առաջին օրերից և հետպատերազմյան ընթացքում իշխանության վարած ապիկար քաղաքականությունը՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության, ռազմագերիների, փախստականների, անհետ կորածների հարցերով, որոնցից մեկը մեր գործընկեր՝ ավագանու հարգարժան անդամ Հարություն Կիրակոսյանն է, ինչպես նաև հայտնվելով անհամաձայնություն վարչապետի կողմից նոյեմբերի 10-ին ստորագրված խայտառակ կապիտուլիացիոն փաստաթղթին, Նորաշեն համայնքի ավագանին որոշում է՝ միանալ Հայաստանի Հանրապետության համայնքների մեծամասնության արդարացի պահանջին և անվերապահորեն պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անցնցում հեռացումը իշխանությունից», - նշված է ավագանու տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ից ստորագրված կապիտույլացիոն համաձայնագրից հետո, որով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել և որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը, ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, այս թվում տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ, պահանջում են Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի հրաժարականը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են ՀՀ 4 մարզերի ավելի քան 24 համայնքներ և 149 բնակավայրեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել