tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ տարածված ձայնագրության վերաբերյալ մեկնաբանություն էինք խնդրել Հայաստանում Բելառուսի դեսպանատնից:

«Ինչ մեկնաբանություններ կարող են լինել: Այնտեղ ընթանում է ամբողջությամբ հասկանալի խոսակցություն երկու պետությունների միջև, որոնք փորձում են կարգավորել կոնֆլիկտը: Դրա համար բոլոր մեկնաբանությունների համար դիմեք հայ գործընկերներին»,- ասացին Բելառուսի դեսպանատնից: