ԵՄ-ը հաստատել է մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառելու իրավական հիմքերը |azatutyun.am|
11:49 - 08 դեկտեմբերի, 2020

ԵՄ-ը հաստատել է մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառելու իրավական հիմքերը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը հաստատել է մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառելու իրավական հիմքերը՝ անկախ այն բանից, թե որտեղ են դրանք կատարվել: Այդ շարքում են ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները, խոշտանգումները, ինքնադատաստանը, կամայական ձերբակալությունները, մարդկանց վաճառքը: Նման վայրագությունների մեջ ներգրավված անձանց կարգելվի մուտք գործել Եվրամիության տարածք, իսկ ԵՄ-ում առկա ակտիվները կսառեցվեն: Որոշումը կայացվել է երկուշաբթի օրը ԵՄ արտգործնախարարների կողմից:

Նոր օրենքում չի հիշատակվում Ռուսաստանը, բայց ոչ ֆորմալ այն կոչվում է «Մագնիտսկու ակտի եվրոպական տարբերակ»։

Պատժամիջոցների կիրառումը պահանջում է ԵՄ բոլոր 27 երկրների ղեկավարների համաձայնությունը:

ԵՄ արտգործնախարարների հանդիպման երկրորդ թեման Թուրքիայի հետ հարաբերություններն էին: Հինգշաբթի օրը կայանալիք գագաթնաժողովում Թուրքիայի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել:

ԵՄ առաջնորդները հոկտեմբերին Թուրքիայից պահանջել էին «դադարեցնել միակողմանի և սադրիչ գործողությունները Միջերկրական ծովում»: ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն ասել է, որ դրա համար վերջնաժամկետն ավարտվում է: «Մենք չենք նկատել, թե Թուրքիան արմատապես փոխել է իր վարքագիծը։ Ընդհակառակը, իրավիճակը մի քանի առումներով վատթարացել է», - ընդգծել է Ժոզեպ Բորելը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել