Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասը հնարավորություն է ունեցել զանգահարելու ընտանիքի անդամներին |armenpress.am|
10:49 - 08 դեկտեմբերի, 2020

Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասը հնարավորություն է ունեցել զանգահարելու ընտանիքի անդամներին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում գերության մեջ հայտնված անձանց մի մասին հնարավորություն է տրվել զանգահարել իրենց ընտանիքի անդամներին։ Այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը` խոսելով Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների արդյունքների մասին։

«Իհարկե, սա նաև նպաստում է, որ միջոցներ ձեռնարկվեն գերիների փոխանակման ուղղությամբ։ Սրանք նախնական գանգատներ են, հրատապ անհետաձգելի միջոցներ են, որոնք նախորդում են հիմնական գանգատներին։ Գերիների նկատմամբ խոշտանգման, բռնության դեպքերով հանդես կգանք առանձին դիմումով»,- ասաց Զեյնալյանը։

Նա հավելեց նաև, որ առաջիկայում մամուլի հաղորդագրություն կտարածեն, որում ամփոփ կներկայացնեն գերիների մասով ՄԻԵԴ-ի որոշումների արդյունքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել