Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրով, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, Արագածոտնի մարզում բնակարանաշինություն է իրականացվում: Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։

Կառավարությունն Արագածոտնի մարզին հատկացրել է շուրջ 225մլն դրամ: Այսկերպ, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 124 բնակիչ կրկին կապրի իր սեփական տանիքի ներքո (ձեռք է բերվել 20 բնակարան, 1 կիսակառույց տան շինարարությունն ավարտին է հասցվել, հիմքից կառուցվում են բոլորովին նոր 6 սեփական տներ):