ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանք է ակնկալում Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ

 |armenpress.am|
20:28 - 07 դեկտեմբերի, 2020

ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանք է ակնկալում Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը հույս ունի ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ համատեղ աշխատել սպառազինությունների չտարածման և վերահսկողության ամրապնդման, ինչպես նաեւ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ասված է Եվրոպական միության Խորհրդի՝ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների նիստի արդյունքներով դեկտեմբերի 19-ին հրապարակած եզրակացություններում:

Փաստաթղթում ասվում է, որ կողմերին անհրաժեշտ է միասին աշխատել Իրանի միջուկային ծրագրի կարգավորման գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման համար:

ԵՄ-ի կարծիքով ՝ այն մնում է աշխարհում չտարածման ճարտարապետության առանցքային հենարանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել