Հայաստանի հողերի վրա աչք չունենք. կողմ ենք արդար կիսելուն. Չավուշօղլու |tert.am|
17:33 - 07 դեկտեմբերի, 2020

Հայաստանի հողերի վրա աչք չունենք. կողմ ենք արդար կիսելուն. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Միջերկրածովյան համալսարանում տեղի է ունեցել Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ համաժողով, որը կազմակերպվել է Միջազգային համալսարանների խորհրդի կողմից: Դրան մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` խոսելով մի շարք տարածաշրջանային հարցերից: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից:

Խոսելով Հունաստանի հետ տարաձայնությունների մասին՝ Չաուշօղլուն շեշտել է, որ իրենք բոլոր խնդիրները ցանկանում են լուծել դիվանագիտության և բանակցությունների միջոցով: Սրա հետ կապված Չաուշօղլուն նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը համատեղ կոնֆերանս կազմակերպելու առաջարկություն է արել:

«Մենք դրան հրավիրել ենք ոչ միայն Միջերկրական ծովի արևելքի երկրներին, ոչ միայն ծովի առափնյա երկրներին, այլ նաև այն երկրներին, որոնք շահեր ունեն այստեղ: Այժմ մենք ԵՄ-ի հետ աշխատում ենք այս ուղղությամբ: Ի վերջո մենք ուժեղ ենք և՛ սեղանի շուրջ, և՛ ռազմադաշտում: Մենք չենք պատրաստվում ասել, թե ուժեղ ենք Միջերկրական ծովում, բայց այնտեղ ուզում ենք ամեն ինչ: Հայաստանի հողերի վրա աչք չունենք: Կողմ ենք արդար կիսելուն: Կարգավորումը հայ ժողովրդի օգտին է: Ուժեղ ենք և՛ բարոյական, և՛ իրավական տեսանկյունից և այդ ուժը օգտագործելու ենք ի օգուտ բոլորի»,-ասել է Չաուշօղլուն:

Աթենքի և Անկարայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020 թվականին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել