Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը Թեհրանին կոչ են անում հրաժարվել միջուկային ծրագրի ընդլայնման պլաններից |azatutyun.am|
14:55 - 07 դեկտեմբերի, 2020

Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը Թեհրանին կոչ են անում հրաժարվել միջուկային ծրագրի ընդլայնման պլաններից |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական «եռյակը» կոչ է անում Իրանին հրաժարվել միջուկային ծրագրի ընդլայնման պլաններից և միջուկային օբյեկտներ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԵ) մուտքի սահմանափակումներից։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ։

«Իրանի հայտարարությունները ուրանի հարստացման գործարաններում երեք նոր ցենտրիֆուգների կասկադ տեղադրելու մասին հակասում են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին և խորը մտահոգություն առաջացնում», - հայտարարել են Իրանի հետ միջուկային ծրագրի սահմանափակման հարցով համաձայնագրի կողմ հանդիսացող եվրոպական երեք երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները։

Իրանցի միջուկային ֆիզիկոսի սպանությունից հետո պաշտոնական Թեհրանը կոշտացրել է դիրքորոշումը միջուկային ծրագրի հարցում։ Ըստ իրանական պաշտոնական աղբյուրների՝ ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն, ում արևմտյան հատուկ ծառայությունները համարում են Իրանի միջուկային ծրագրի ղեկավար, հարձակման էր ենթարկվել «զինված ահաբեկիչների կողմից»: Պաշտոնական Թեհրանը կատարվածի մեջ Իսրայելին է մեղադրում: «Նման ահաբեկչական գործողությունները ոչ միայն չեն խանգարի իրանցի գիտնականների ջանքերին, այլև նրանց է՛լ ավելի նպատակասլաց կդարձնեն», - հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել