Թուրքիան սպառնում է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, արաբական աշխարհի և կովկասյան տարածաշրջանի կայունությանը․ Հունաստանի ԱԳ նախարար |tert.am|
13:59 - 07 դեկտեմբերի, 2020

Թուրքիան սպառնում է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, արաբական աշխարհի և կովկասյան տարածաշրջանի կայունությանը․ Հունաստանի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում օտար հողերում, օկուպացնում է հարևան երկրների հողերը, ինչպես նաև սպառնում է պատերազմներ հրահրել՝ ընդգծելով, որ այդ երկիրը սպառնում է Եվրոպայի, արաբական աշխարհի և Կովկասի կայունությանը, գրում է English Arabiya-ն։

Հունաստանի արտգործնախարարը հավելել է, որ Թուրքիան վիճարկում է եվրոպական երկրների ինքնիշխանությունը, միջամտում է այլ երկրների ներքին գործերին և աջակցում է ծայրահեղական շարժումներին:

Բացի այդ, Դենդիասը Անկարային մեղադրել է միգրացիոն ճգնաժամն ի շահ իրեն օգտագործելու, տեղական մակարդակում մարդու իրավունքների խախտման, ինչպես նաև տարածաշրջանում ազդեցության ոլորտ ստեղծելու համար։

Նա հավելել է, որ Թուրքիան ակնհայտ սպառնալիք է դարձել Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, արաբական աշխարհի և Կովկասյան տարածաշրջանի կայունության համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել