Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ
18:07 - 05 դեկտեմբերի, 2020

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօրվա հանդիպման ընթացքում տեղեկություն են ներկայացրել գերիների, աճյունների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների և դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռք բերման ու տեղադրման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Մանրամասն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության մասնակցությամբ, Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ իրականացվող գործընթացներին:

Վարչապետը լսել է ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել