Թուրքիայի դատախազությունը 3 օրով երկարացրել է ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրողների կալանքը |tert.am|
15:44 - 05 դեկտեմբերի, 2020

Թուրքիայի դատախազությունը 3 օրով երկարացրել է ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրողների կալանքը |tert.am|

tert.am: Թուրքիայի դատախազությունը 3 օրով երկարացրել է ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրողներ Ալեքսեյ Պետրուշկոյի և Իվան Մալիշկինի կալանքը: Այս մասին հայտնի է դարձել Ստամբուլի նահանգի վարչակազմի հաղորդագրությունից, գրում է EADaily-ն:

«Ստամբուլի ոստիկանության վարչությունը բերման է ենթարկել Ռուսաստանի երկու քաղաքացու և Թուրքիայի քաղաքացուն այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրանք առանց թույլտվության նկարահանումներ են իրականացնում մեր նահանգում գտնվող անօդաչու թռչող սարքերի հետազոտման և զարգացման կենտրոնի մոտ, որտեղ լուսանկարներն ու տեսանկարահանումներն արգելված են: Պաշտոնական հետաքննությունը շարունակվում է: Գլխավոր դատախազի հրամանով այս անձանց կալանքի տակ պահելու ժամկետը երեք օրով երկարացվեց»,- ասված է վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ինչպես կարելի է հասկանալ հաղորդագրությունից, բացի ռուսական հեռուստաընկերության երկու աշխատակիցներից, ձերբակալվել է Թուրքիայի մի քաղաքացի: Եռյակի ձերբակալման պատճառը, իբր, չարտոնված նկարահանումներն էին «անօդաչու թռչող սարքերի հետազոտման և զարգացման կենտրոնի մոտ, որտեղ լուսանկարչությունն ու տեսանկարահանումներն արգելված են»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել