Մակրոնը Էրդողանին խորհուրդ է տվել հարգալից խոսել և վատ օրինակ չծառայել հանրության համար |azatutyun.am|
14:26 - 05 դեկտեմբերի, 2020

Մակրոնը Էրդողանին խորհուրդ է տվել հարգալից խոսել և վատ օրինակ չծառայել հանրության համար |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը թուրք գործընկերոջը խորհուրդ է տվել հարգալից խոսել և վատ օրինակ չծառայել հանրության համար:

Ավելի վաղ` երեկ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե «Մակրոնը բեռ է Ֆրանսիայի համար, հույս հայտնելով, որ դժվարությունների մեջ գտնվող երկիրը կկարողանա շուտով նրանից ազատվել»:

«Ես երբեք անձնական բնույթի արձագանք չեմ տալիս, և դա է մեր (Մակրոնի ու Էրդողանի) տարբերությունը: Ես հավատում են հարգանքին: Կարծում եմ` մեր հասարակությունները ավելի ու ավելի բռնի են դառնում, քանի որ առաջնորդները բռնության օրինակ են ծառայում: Եվ ես կարծում եմ նաև, որ քաղաքական առաջնորդների միջև լեզվակռիվը առաջ գնալու ճիշտ ճանապարհը չէ», - ասել է Մակրոնը` լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների հարաբերությունները վերջին ամիսներին կտրուկ սրվել են մի շարք տարաձայնությունների, այդ թվում` ղարաբաղյան խնդրում Թուրքիայի ձեռնարկած քայլերի պատճառով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել