«Իրենց երկրում տեղի ունեցող ցանկացած միջադեպի համար մեղադրում են մեզ». Նեթանյահուն՝ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության մեղադրանքերի մասին |tert.am|
13:22 - 05 դեկտեմբերի, 2020

«Իրենց երկրում տեղի ունեցող ցանկացած միջադեպի համար մեղադրում են մեզ». Նեթանյահուն՝ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության մեղադրանքերի մասին |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ Իրանն Իսրայելի է մեղադրում երկրում տեղի ունեցող ցանկացած միջադեպի համար, հայտնում է almasdarnews.com թերթը:

Հադսոնի հետազոտական ինստիտուտի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիդաեի սպանության առնչությամբ իրանական կողմի՝ Իսրայելին ուղղված մեղադրանքներին:

«Նրանք միշտ մեզ են մեղադրում Իրանում տեղի ունեցող ամեն բանում: Եվ մեր քաղաքականությունն է չմեկնաբանել նման հարցերը, հետևաբար, ես դա հիմա չեմ անի»,- ասել է Նեթանյահուն:

Նա վերահաստատել է տարածաշրջանում Իրանի քաղաքականությանը դիմակայելու անհրաժեշտությունը` նախազգուշացնելով 2015 թվականին Թեհրանի հետ ստորագրված P5+1 միջուկային համաձայնագրին ԱՄՆ-ի հնարավոր վերադարձի հետևանքների մասին:

Այս համատեքստում Նեթանյահուն անդրադարձել է արաբական որոշ երկրների հետ Իսրայելի հարաբերությունների զարգացմանը` շեշտելով, որ այդ երկրների ղեկավարները հասկացել են, որ Իսրայելը, ո՛չ թե թշնամի է, այլ ցանկալի դաշնակից:

Ի պատասխան Սաուդիան Արաբիա իր այցի և թագաժառանգ արքայազն Մուհամմադ բն Սալմանի հետ հանդիպման մասին հարցին` Նեթանյահուն նշել է, որ պետք չէ հավատալ ամեն կարդացածի: 

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել