«Առողջապահության նախարարության և Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած ընկերության հետ կնքված պայմանագրերում շահերի բախում չկա» |hetq.am|
23:52 - 04 դեկտեմբերի, 2020

«Առողջապահության նախարարության և Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած ընկերության հետ կնքված պայմանագրերում շահերի բախում չկա» |hetq.am|

hetq.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) որոշել է, որ առողջապահության նախարարության և նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կողմից ղեկավարվող ընկերության միջև կնքված պայմանագրերում առկա չէ շահերի բախում։

Այս մասին գրությամբ «Հետքին» հայտնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթը էր հարուցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Վարույթի հիմք է հանդիսացել data.hetq.am-ի գրությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել