Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցերն այսօր ընթացել են Վանաձոր, Գյումրի, Իջևան քաղաքների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում, գրասենակներում։

ԱԱՏՄ տեսուչները տնտեսավարողների մոտ դիտարկել են ախտահանիչ նյութերի առկայությունը, դրանց պարունակությունն ու մակնշումը։

Տեսչական մարմինը հայտնում է, որ ստուգվել է տարածքների ախտահանման գործընթացը, օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման կարգը։

Տեսչականի աշխատակիցներն, ընդհանուր առմամբ, արձանագրել են տեղում շտկվող խախտումներ, ինչի մասին իրազեկվել են տնտեսավարողները։

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ վարակի տարածումը կանխելու միակ ելքը կանխարգելիչ նորմերի պահպանումն է։