Ռուսաստանը դեկտեմբեր-հունվար ամիսներին կներկայացնի ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի մասին պայմանագրի նախագիծը |tert.am|
20:38 - 04 դեկտեմբերի, 2020

Ռուսաստանը դեկտեմբեր-հունվար ամիսներին կներկայացնի ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի մասին պայմանագրի նախագիծը |tert.am|

tert.am: Եվրասիական տնտեսական միության կազմում գազի միասնական շուկայի մասին պայմանագրի նախագիծը Ռուսաստանը կարող է ներկայացնել դեկտեմբերին կամ եկող տարվա հունվարին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ավարտին:

«Կա առաջարկ բելառուսական կողմից, նրանք հստակեցրել են, թե ինչ կարելի է ընդգրկել գազի միասնական շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագծում, որը, կարծում եմ, նախագծողից, որը Ռուսաստանի Դաշնությունն է, կստանանք դեկտեմբերին կամ հաջորդ տարվա հունվարին»,- ընդգծել է վերջինս:

Մյասնիկովիչը պարզաբանել է, որ բելառուսական կողմն առաջարկում է գազի միասնական շուկայի հարցը ներառել մինչև 2025 թվականը ԵԱՏՄ ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագծում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել