Ըստ Հեյկո Մաասի, անհրաժեշտ է բարձրացնել ԵԱՀԿ դերը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում |azatutyun.am|
19:37 - 04 դեկտեմբերի, 2020

Ըստ Հեյկո Մաասի, անհրաժեշտ է բարձրացնել ԵԱՀԿ դերը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում |azatutyun.am|

azatutyun.am: Անհրաժեշտ է բարձրացնել ԵԱՀԿ դերակատարությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, այսօր հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը ԵԱՀԿ արտգործնախարարների գագաթնաժողովում։

«Մենք նախկինի նման կարծում ենք, և փոխանցել ենք այս ուղերձը նաև Մոսկվային, որ անհրաժեշտ է օգտագործել Մինսկի խումբը՝ այս հակամարտության տևական կարգավորումը գտնելու համար։ Երկօրյա գագաթնաժողովի ընթացքում բոլորն են հայտարարել ԵԱՀԿ դերը բարձրացնելու պատրաստակամության մասին», - հավելել է Մաասը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել