Կառավարության շենքի մոտ դրված «դեղահաբը» որպես անհայտ իր տարվել է ոստիկանություն |hetq.am|
19:40 - 04 դեկտեմբերի, 2020

Կառավարության շենքի մոտ դրված «դեղահաբը» որպես անհայտ իր տարվել է ոստիկանություն |hetq.am|

hetq.am: Կառավարության շենքի դիմացից ոստիկանության Կենտրոնի բաժին տարված Հայկ Մամիջանյանն ու ևս երկու անձինք ազատ են արձակվել։ Այս մասին ասաց Մամիջանյանի փաստաբան Սլավիկ Պողոսյանը։

Նշենք, որ այսօր Հայկ Մամիջանյանը Ֆեյսբուքի իր էջում դեղահաբի նմանվող ինչ-որ իրի լուսանկար է տեղադրել ու հետևյալ գրառումը կատարել․ «Կառավարության շենքի մոտ բերել էինք դեղերը: Այս պահին բերման ենք ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: Չեն ուզում, էլի, մարդու դեղերը տանք...»։

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե բերման ենթարկված երեք անձինք ոստիկանություն էին տարվել անձը ճշտելու նպատակով, սակայն վերջիններիս անունները չեն նշում։ Ինչ վերաբերում է դեղահաբի նմանվող իրին, այն որպես անհայտ իր տարվել է ոստիկանություն։

Մեզ հետ զրույցում  փաստաբան Սլավիկ Պողոսյանը որոշ մանրամասներ պատմեց Հայկ Մամիջանյանին և մյուս երկու անձանց բերման ենթարկելու վերաբերյալ։

Փաստաբանի խոսքով, երբ ոստիկանները ցանկացել են բերման ենթարկել վերը նշված երեք անձանց, վերջիններս հարցրել են, թե ինչո՞ւ են բերման ենթարկվում։ Ի պատասխան՝ ոստիկաններն ասել են՝ անձը ճշտելու նպատակով։ Մամիջանյանն ու մյուսները հայտնել են, որ կարող են տեղում ներկայանալ և ներկայացնել փաստաթղթեր, բայց ոստիկանները նրանց տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին։

Շարունակությունը՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել