ԵՄ երկրները պետք է դիտարկեն Թուրքիայի դեմ առավել կոշտ միջոցներ ձեռնարկելու հարցը, ընդգծում է Շառլ Միշելը |azatutyun.am|
16:35 - 04 դեկտեմբերի, 2020

ԵՄ երկրները պետք է դիտարկեն Թուրքիայի դեմ առավել կոշտ միջոցներ ձեռնարկելու հարցը, ընդգծում է Շառլ Միշելը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության անդամ երկրները պետք է դիտարկեն Թուրքիայի դեմ առավել կոշտ միջոցներ ձեռնարկելու հարցը, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ փաստելով, որ Անկարան մինչ օրս չի հարթել տարաձայնությունները Հունաստանի հետ։

«Մուկն ու կատվի այս խաղը պետք է ավարտվի», - ասել է Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարը՝ անդրադառնալով Հունաստանին պատկանող ջրերում հետախուզական աշխատանքներ իրականացնելու՝ Թուրքիայի շարունակական փորձերին։

«Մենք այս հարցը կքննարկենք դեկտեմբերի10-ի գագաթնաժողովում, և մենք պատրաստ ենք գործի դնել մեր ունեցած բոլոր լծակները», - ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան, չբացառելով, որ Միությունը կարող է նաև պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել