Համազասպ Դանիելյանը թվարկեց այն առանցքային փոփոխությունները, որոնք նախատեսվում են «Կուսակցությունների մասին» օրինագծով |armtimes.com|
13:43 - 04 դեկտեմբերի, 2020

Համազասպ Դանիելյանը թվարկեց այն առանցքային փոփոխությունները, որոնք նախատեսվում են «Կուսակցությունների մասին» օրինագծով |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի առաջիկա քառօրյային կքննարկվի կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը շրջանառության մեջ էր դրվել սեպտեմբերին, սակայն պատերազմով պայմանավորված՝ քննարկումները հետաձգվել էին։

«Մեդիա կենտրոնում» հրավիրված առցանց ասուլիսի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը խոսեց այն փոփոխությունների մասին, որոնք նախատեսվում են օրենքի նախագծով։

«Նախագիծը միտված է մասնավորապես քաղաքականության մեջ փողի դերի ազդեցության սահմանափակման, կուսակցությունները ավելի թափանցիկ և նաև բիզնեսից պակաս կախված մարմիններ դարձնելուն, արդեն կոնկրետ կետերով նշեմ՝ իրավաբանական անձնանց կողմից նվիրատվությունների արգելքին, առավելագույն շեմի ֆիզիկական անձանց համար նվիրատվությունների սահմանափակման, այդ նվիրատվությունների հաշվետվողականության, բացառապես անկանխիկ շրջանառության և կանխիկի բացառման կուսակցությունների համար, կուսակցությունների ղեկավար մարմինների անդամների եկամուտների հայտարարագրման»,- նշեց նա։

Հաջորդ առանցքային փոփոխությունը, ըստ Դանիելյանի, կուսակցությունների ներսում ներքին ժողովրդավարության հետ կապված կարգավորումներն են։

«Նախատեսվում են կառուցակարգեր, որոնք ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծելու կուսակցություններում որոշումների կայացման ընթացքում անդամների դերի ազդեցության ավելացմանը, այդ թվում՝ նաև անձակենտրոն կուսակցությունների պարագայում գոնե օրենսդրորեն այդպիսի պայմաններ ստեղծվեն, որ դրանց ազդեցությունը նվազի։ Այս դեպքերում նաև կախված է կոնկրետ կուսակցությունների քաղաքական մշակույթից, որովհետև օրենքը չէ, որ միայն պարտադրում է, այլ նաև կուսակցություններ կան, որ իրենց ներքին ընթացակարգերով որոշում են»։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել