C-400-ի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցները ներառված են ԱՄՆ-ի բյուջեի նախագծում |armenpress.am|
12:58 - 04 դեկտեմբերի, 2020

C-400-ի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցները ներառված են ԱՄՆ-ի բյուջեի նախագծում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի 2021 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը տարածվել Է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից, նախատեսում Է Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների սահմանում՝ նրա կողմից ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու համար:

Մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահին հրահանգվում Է պաշտպանական ծախսերի վերաբերյալ օրենքն ստորագրելուց հետո 30 օրվա ընթացքում «հինգ կամ ավելի պատժամիջոցներ» սահմանել այն թուրք պաշտոնյաների նկատմամբ, որոնք մասնակցել են C-400-ի ձեռքբերման գործընթացին:

Պատժամիջոցները կարող են սահմանվել Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու օրենքին համապատասխան (CAATSA): Գործող օրենքով Ռուսաստանի հետ գործարքի համար արգելված են F35 կործանիչների վաճառքները Թուրքիային: Ընդհանուր առմամբ օրինագիծը 2021 ֆինանսական տարվա ազգային պաշտպանության ծախսերը նախատեսում Է 732 մլրդ դոլար գումար, ներառյալ 69 մլրդ դոլար արտասահմանյան ծախսերը:

ԱՄՆ-ում քանիցս անհանգստություն են հայտնել Թուրքիայի կողմից C-400-ի ձեռքբերման կապակցությամբ, քանի որ կարծում են, որ Ռուսաստանը կարող Է այդ համակարգերն օգտագործել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների մասին տեղեկատվություն ստանալու համար: Բացի այդ, Պենտագոնում հայտարարել են, որ Թուրքիան պետք Է С-400 զենիթահրթիռային համակարգերը Ռուսաստանին վերադարձնի, եթե Անկարան ցանկանում Է ԱՄՆ-ից ստանալ Patriot հրթիռային համակարգեր: Արդյունքում Վաշինգտոնը F-35A-ի արտադրության ծրագրից Անկարային բացառել Է անցյալ տարվա հուլիսին այն բանից անմիջապես հետո, երբ Թուրքիան ձեռք Է բերել C-400 զենիթահրթիռային համալիրները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել