Հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների շրջանակում. Բորել |1lurer.am|
15:42 - 03 դեկտեմբերի, 2020

Հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների շրջանակում. Բորել |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանին, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների շրջանակում:

«Հետևաբար, մենք ողջունում ենք ԵԱՀԿ նախագահների խորհրդի՝ հակամարտության կարգավորման բանակցային տարբերակը: ԵՄ-ի համար առաջնահերթություն է ԵԱՀԿ տարածքում կայունության հաստատումը: Մենք շարունակելու ենք կենտրոնացնել մեր գործիքներն ու քաղաքականությունը՝ այդ նպատակներին հասնելու համար»,- ասել է Ժոզեպ Բորելը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել