Ադրբեջանը պատերազմի ընթացքում արհամարհում էր ՄԻԵԴ-ի պահանջները․ Եղիշե Կիրակոսյան |hetq.am|
13:53 - 03 դեկտեմբերի, 2020

Ադրբեջանը պատերազմի ընթացքում արհամարհում էր ՄԻԵԴ-ի պահանջները․ Եղիշե Կիրակոսյան |hetq.am|

hetq.am: Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված դիմումների մեծ մասը վերաբերում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական օբյեկտների և քաղաքացիական անձանց թիրախավորմանը, ինչպես նաև ներկայացվել են բամզաթիվ ապացույցներ Թուրքիայի ներգրավվածության մասին՝ վարձկանների օգտագործման միջոցով: Այս մասին «Հոդված 3» մամուլի ակումբի կազմակերպած առցանց քննարկմանն ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Հաջորդ տեսակի դիմումները, որոնք Հայաստանը ներկայացրել է Եվրադատարան, վերաբերում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված զինվորականներին և պահվող այլ անձանց: Առաջին դիմումը ներկայացվել է հոկտեմբեր ամսին, իսկ երկրորդ դիմումը մուտքագրվել է նոյեմբերի 11-ին, ինչի արդյունքում ՄԻԵԴ-ը որոշել էր միջանկյալ միջոց կիրառել 9 զինվորականների մասով: Ադրբեջանի կառավարությանը ժամանակ էր տրվել տեղեկատվություն տրամադրել այդ անձանց առողջական վիճակի և պահման պայմանների մասին, սակայն Ադրբեջանը, Եղիշե Կիրակոսյանի խոսքով, բազմիցս խախտել է սահմանված ժամկետները:

«Ադրբեջանի իշխանությունները պատերազմի ընթացքում, մեղմ ասած, արհամարհական վերաբերմունք էին դրսևորում դատարանի ցանկացած պահանջին»:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել